Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երբ փորձել են դուրս բերել կրակի տակից, խնդրել է իրեն թողնել ու օգնել 18 տարեկաններին, որոնք դեռ շանս ունեն ապրելու

Երբ փորձել են դուրս բերել կրակի տակից, խնդրել է իրեն թողնել ու օգնել 18 տարեկաններին, որոնք դեռ շանս ունեն ապրելու
01.11.2020 | 15:15

Սեպտեմբերի 27-ից Արցախում ընթացքող պատերազմի 36 օրերի ընթացքում հերոսական դրվագների մի ամբողջ շտեմարան է գոյացել, որը «թերթելիս» մի պահ մոռանում ես արցունքի մասին ու զարմանքով և հպարտությամբ լցվում: Ընդհանուր թշնամու դեմ կողք-կողքի ճակատամարտող տղաներ, որ ոչ միայն սխրանքներ են գործում, այլև անձնազոհության են պատրաստ: 35 ամյա մեծամորցի Գնել Ֆիդանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին՝ Ջաբրայիլում:

Պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, կամավորականների առաջին խմբի հետ Արցախ մեկնած հերոսն ընտանիքից գաղտնի էր զինվորագրվել: Միայն գնալուց առաջ էր տանն ասել, որ 18 տարեկաններին մենակ թողնել չի կարող: Զինակից ընկերները պատմում են, որ Գնելը հետախույզ էր, ու իր առջև դրված խնդիրներն ու հանձնարարությունները կատարում էր քաջաբար ու պրոֆեսիոնալ: Հոկտեմբերի 10-ին, երբ հերթական առաջադրանքը կատարած՝ վերադառնում էր թշնամու դիրքերից, թիրախավորվում է թշնամու անօդաչուի կողմից: Ընկերները պատմում են, որ փորձել են դուրս բերել վիրավոր ընկերոջը կրակի տակից, բայց նա խնդրել է օգնել մյուս վիրավորներին, որ դեռ շանս ունեն ապրելու… Նույնիսկ վերջին շնչում նա մտածում է 18 տարեկան տղաների մասին, որոնց մենակ չէր կարող թողնել:


«Մենք խոնարհվում ենք բոլոր անմահների սխրանքի առջև: Պարտավոր ենք հաղթել, որ Գնելի 2 երեխաներն ապրեն խաղաղ ու ապահով հայրենիքում», - նշում են ընկերները:

Դիտվել է՝ 2194

Մեկնաբանություններ